Մխիթարյանը և Մարտինեսը հաղթանակ բերեցին Ինտերին Լեչեի դեմ խաղում
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչե»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղի մեկնարկից 29 րոպե անց, ստանալով Բարելլայի փոխանցումը, «Ինտեր»-ին առաջ մղեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Տանտերերին հաջողվեց զարգացնել առավելությունն արդեն երկրորդ կեսի 53-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին: «Ինտեր»-«Լեչե»`2:0:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում կրկին երկրորդ տեղում է: Թիմն ունի 50 միավոր: Առաջատարը 65 միավորով «Նապոլի»-ն է:
06 Մարտ, 2023 14:10
1185
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
10 Հոկտեմբեր, 2026 12:06
«Ինտերը» հաղթել է «Լումեցանեին»․ Մխիթարյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ
03 Հոկտեմբեր, 2026 21:45