ՀԱՊԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը շատ հատվող գծեր ունեն և հետաքրքրված են շփումներով: Այդ մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի՝ ՇՀԿ գործերով հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը:

«ՇՀԿ գործունեության առանցքային ուղղություններից մեկը հակաահաբեկչությունն է։ ՇՀԿ-ն գործում է շատ արդյունավետ և համագործակցում է բազմաթիվ պրոֆիլային կառույցների հետ, այդ թվում՝ ՄԱԿ-ի համակարգում։ ՇՀԿ-ն համագործակցում է նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ այդ հարցերի շուրջ»,- հայտարարել է Խակիմովը;

Պատասխանելով ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի փոխգործակցության մակարդակի մասին հարցին՝ նա նշել է, որ կազմակերպությունների միջեւ «դեռեւս 2007 թվականին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա կանոնավոր շփումներ են պահպանվում եւ համատեղ աշխատանք է տարվում»։

482