Թուրքական լիրան թուլացել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 18,9620 նոր ռեկորդային նվազագույնի, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Թուրքիայի ազգային արժույթի անկումը կապված է այս տարվա փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի տնտեսական հետեւանքների մասին ներդրողների գնահատականների հետ։ Բացի այդ, անորոշությանը ավելացնում են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։

Գործակալությունը նշում է, որ լիրան պահպանել է կայունությունը նախորդ տարվա օգոստոսից՝ արժութային շուկայում իշխանությունների կոշտ քաղաքականության շնորհիվ։

Նշենք, որ փետրվարի 23-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել տոկոսադրույքը 9%-ից մինչև 8,50%: Կարգավորող մարմինն իր հայտարարության մեջ նշել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժերը կարճաժամկետ հեռանկարում կազդեն տնտեսական գործունեության վրա, սակայն միջնաժամկետ հեռանկարում չեն ազդի աշխատանքի վրա։

529