Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Washington Post-ի արտաքին քաղաքականության հոդվածագիր Դեյվիդ Իգնեյշեսին տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են հինգշաբթի։

«Ես այստեղ տեսնում եմ որպես Մերձավոր Արևելքի ռազմավարական իրավիճակի էական փոփոխություն»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության նախկին ղեկավարը։ «Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը,- հավելել է քաղաքական գործիչը,- այժմ նա կարևոր քայլ է կատարել այս ուղղությամբ»։

Նախկին պետքարտուղարը նշել է, որ Չինաստանը գնալով ավելի կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում։ Խոսելով Թեհրանի դեմ իսրայելական կողմի ձեռնարկած միջոցների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ «Իրանի վրա ճնշում գործադրելիս այժմ պետք է հաշվի առնել Չինաստանի շահերը»։

Ինքը՝ Իգնեյշեսը հրապարակման մեջ հայտարարել է, որ Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն «այլևս անփոխարինելի ուժ չէ տարածաշրջանում»։ Դիտորդի կարծիքով՝ դա «ավետում է բազմաբեւեռության սկիզբը» Մերձավոր Արեւելքում։

Իգնեյշեսն մեջբերում է հոդվածի աղբյուրները, որոնց համաձայն՝ մարտին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, խորհրդակցելով Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ, խոստովանել է, որ Թեհրանն աջակցում է Անսար Ալլահի  ուժերին: 

Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում վերաբացել իրենց դեսպանատները։ Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ են վարել, որոնց արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել։ Նշվում է, որ Թեհրանը և Էր-Ռիադը հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաև նախատեսում են վերսկսել համագործակցությունը առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում։

479