Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և նրա կինը՝ Ասմա Ալ Ասադը, ժամանել են Արաբական Միացյալ Էմիրություններ, նրանց դիմավորել է երկրի նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը։

«Այսօր ես ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին ԱՄԷ-ում, և մենք կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար»,- գրել է ԱՄԷ նախագահը սոցցանցում և հավելել. «Մենք նաև քննարկումներ ունեցանք համագործակցությունն ուժեղացնելու ուղիների շուրջ՝ Սիրիայում և տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու նպատակով»։

Ըստ The National News-ի՝ սիրիական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները։

2021 թվականին ԱՄԷ-ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։ 2021 թվականի վերջին Դամասկոսում վերաբացվեց ԱՄԷ դեսպանատունը։ 2022 թվականի մարտին նախագահ Ասադն այց կատարեց ԱՄԷ՝ առաջինը արաբական երկիրը Սիրիայում հակամարտությունը սկսվելուց ի վեր:

2023 թվականի հունվարին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը մեկնեց Սիրիա՝ Ասադի հետ բանակցությունների։

Արևմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄԷ-ն փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ակտիվ օգնություն է ցուցաբերել տուժած Սիրիային՝ ուղարկելով 100 միլիոն դոլար՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր։

427