
Իրականությանը չեն համապատասխանում հայտարարությունները, թե Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ է իրականացվում: Այս մասին երկուշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա, դրա վկայությունն այն է, որ տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ ազատ, խաղաղ, բավականին հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, վարում են իրենց գործերը, իրենց բիզնեսը: Նրանցից բողոքներ չեն ստացվել։ Ինչ վերաբերում է ցույցերին, ապա ՀՀ սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են հավաքների ազատությունը, պարզապես կարող եմ ձեզ հետ կիսվել տեղեկություններով՝ Հայաստանում ևս շատ հաճախ են ցույցեր կազմակերպվում ընդդեմ Հայաստանի իշխանությունների»,- ասաց նա։