Գյումրիում թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 13-ին թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել ու բաժին են տեղափոխել մի գյումրեցու։ 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված «շոկո» տեսակի և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծալովի դանակ։
Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով։ Մի քանիսն էլ արդեն տեղադրել է Գյումրիի տարբեր թաղամասերում։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում 11 փաթեթ մեթամֆետամին ու «շոկո» է հայտնաբերվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
21 Մարտ, 2023 18:13
413
36 ժամ ջուր չի լինի Գյումրիում և Շիրակի մարզի տասնյակ գյուղերում
29 Հոկտեմբեր, 2025 10:21
Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին. Հովհաննիսյան
04 Ապրիլ, 2025 16:35
Սպառնացել են, որ կբոյկոտեն, անտեր կթողան Գյումրին․ նոր մանրամասներ
14 Նոյեմբեր, 2024 16:01