Չորեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատրաստ է զոհաբերել իր ժողովրդականությունը հանուն երկրի շահերի և չի նախատեսում վերընտրվել ևս մեկ ժամկետով։

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել: Հասարակական կարծիքի այսրոպեական հարցումների և երկրի շահերի միջև ես կընտրեմ երկրորդը»,- ասել է Մակրոնը TF1 և France 2 հեռուսաալիքներին տված հարցազրույցներում: «Եթե ստիպված լինեմ դիմակայել ոչ ժողովրդականությանը, ես պատրաստ եմ դրան»,- հավելել է նա։

Մակրոնը հայտարարությունն արել է երկրի կենսաթոշակային համակարգի բարեփոխման ֆոնին: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ ուրախ չէ կենսաթոշակային բարեփոխում իրականացնելու համար, և ափսոսում է, որ իշխանությունները չեն կարողացել ֆրանսիացիներին ավելի լավ բացատրել դրա անհրաժեշտությունը:

Ֆրանսիայում օրինագծի դեմ արդեն 8 համազգային ցույց է անցկացվել։ Հինգշաբթի տեղի կունենա 9-րդ բողոքի ակցիան։

777