Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ պարզվել է՝ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, որը րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

722