Ելույթ ունենալով Չինաստանի խորհրդարանի տարեկան նիստում՝ երկրի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ պատրաստվում են պատերազմի, հաղորդում է Foreign Affairs-ը։

Հրատարակության տվյալներով՝ Չինաստանի առաջնորդը չորս առանձին ելույթներում անդրադարձել է պատերազմի պատրաստության թեմային, որոնցից մեկում իր գեներալներին հորդորել է «քաջաբար կռվել»։

Պարբերականը նշում է, որ Չինաստանի քաղաքներում արդեն կառուցվում են նոր ռմբապաստարաններ, իսկ Ազգային պաշտպանության մոբիլիզացիայի գրասենյակներ են ստեղծվում ողջ երկրում։

«Միևնույն ժամանակ, դեռ չի կարելի ասել, որ հակամարտությունը կանխորոշված ​​է կամ անխուսափելի»,- հայտնում է Foreign Affairs-ը։

Հրապարակումը նաև նշում է, որ Չինաստանի կառավարությունը հայտարարել է երկրի պաշտպանական բյուջեի 7,2%-ով ավելացման մասին, որը կրկնապատկվել է վերջին տասնամյակի ընթացքում, ինչպես նաև ծրագրում է, որ Չինաստանն ավելի քիչ կախվածություն ունենա արտասահմանյան հացահատիկի ներմուծումից:

605