Էրդողանն ասել է, որ թույլ չի տա, որ Արևմուտքը Թուրքիային ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ

«Եթե ոչ վերջին երկու տարիների մեր ջանքերը, ապա «արևմտյան ակումբը» Թուրքիային կներքաշեր Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Քանի դեռ մենք այստեղ ենք, մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է, որ երկիրը դեռևս պատրաստվում է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Ես միանշանակ հույս ունեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը կավարտվի լուրջ և վճռական միջնորդությամբ»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի հիմնական մրցակիցը կլինի թուրքական ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։
30 Մարտ, 2023 19:11
425
Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրերն արագացրել են հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողան
02 Սեպտեմբեր, 2025 15:49
Էրդողանը և Փեզեշքիանը հանդիպել են և քննարկել միջուկային ծրագիրը
01 Սեպտեմբեր, 2025 17:43
Պուտինը և էրդողանը անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
01 Սեպտեմբեր, 2025 13:56