Ցավում եմ, որ ընդդիմությունն այսքան իջեցրել է նշաձողը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, որովհետև իրենք  առաջադրել են մարդու, ով ուղղակի չի հրաժարվել, քանի որ բոլոր մարդիկ հրաժարվել են,  դուք չեք հրաժարվել, որովհետև պարապ էիք: Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ներկայացված՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթին:

«Ցավալի է, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ չի եկել և նրա թեկնածությունը պաշտպանել, չեն եկել, որովհետև ամաչում էին ձեզնից, ամաչում եմ ես նաև, որ ՀՀ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ քննարկումը վերածվեց ծաղրուծանակի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութով քիչ անց:

 

874