Մենք շարունակում ենք տեղական ինքնակառավարման ինստիտուտի ուժեղացման գործընթացը, և սա մեր քաղաքական կամքն է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, խոսելով ՏԻՄ-երի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև քաղաքականապես ենք ուժեղացնում տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասաց նա և նշեց, որ խոշորացման վերջնական փուլին ենք հասել:

Նա հիշեցրեց, որ մարտի 26-ին երկու համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ և թեև ընտրական պայքարն անցել է լարված,  ընտրությունների արդյունքներով վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել:

«Տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացումը կառավարության քաղաքականությունն է, որովհետև ՏԻՄ ուժեղացում՝ նշանակում է քաղաքացու ուժեղացում, քանի որ իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն»,-ասաց նա:

 

795