ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

 

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից.

«Մայրենի» (գրավոր, թեստ) - 08.06.2023 թ.

 

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 13.06.2023 թ.

 

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

 

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից.

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2023 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2023 թ.

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2023 թ.

«Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում

«Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - քննաշրջանի ընթացքում

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից.

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 07.06.2023 թ.

«Հայոց պատմություն» (գրավոր) - 14.06.2023 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) - 21.06.2023 թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

970