Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լաչինում ադրբեջանական անցակետի տեղադրման վերաբերյալ հարցին Արման Սարգսյանն ասաց. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ ու միասնական, լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի  ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել»:

532