
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի խոսքերը, որոնք հնչել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում, ազդանշան են դարձել ԱՄՆ-ի համար, գրում է The Washington Post-ը։
Չինաստանը 12 կետից բաղկացած խաղաղության առաջարկ արեց Ուկրաինայում և ասաց, որ «չի շահարկի իրավիճակը եսասիրական նպատակներով», սա նուրբ քողարկված հարված է Միացյալ Նահանգներին»,- ասվում է հրատարակության մեջ։
Միևնույն ժամանակ, նշում է թերթը, Զելենսկին և ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվել են բացառել Պեկինի՝ որպես միջնորդի դերը, քանի որ Ուկրաինային անհրաժեշտ են առևտրային գործընկերներ։
«Չինաստանը՝ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը, թերևս չափազանց մեծ է՝ այժմ օտարվելու համար: Եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չկարողանան այլընտրանք առաջարկել, Ուկրաինան այլ ելք չի ունենա, քան ռիսկի դիմելը (գործարքներ Չինաստանի հետ)»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նախօրեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Այս խոսակցությունը նրանց համար առաջինն էր Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո։