Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, ֆիզիկական ներգործության`4, ընտանեկան բռնության՝ 3, հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության ու սառը զենք կրելու` 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

569