Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջիկա օրերին կառաջարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, այսօր՝ մայիսի 5-ին, գրում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Ըստ նրանց՝ ԵՄ երկրների դեսպաններն առաջարկը կքննարկեն մայիսի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Ըստ աղբյուրների՝ հայտնի չէ՝ ԵՀ-ն այս առաջարկով հանդես կգա մայիսի 5-ին, թե ավելի ուշ։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրամիությունը (ԵՄ), հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում, մտադիր է սահմանափակել ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով։ 

Բացի այդ, ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների մեխանիզմը, որն ուղղված է այն երկրներին, որոնք կօգնեն Ռուսաստանին շրջանցել սահմանված սահմանափակումները։ Այս մեխանիզմի հիմնական նպատակը կլինի երկրներին հետ պահել Ռուսաստանին օգնություն տրամադրելուց և կտրել առևտրային ուղիները, որոնցից կարող է օգտվել Մոսկվան։

Միջոցառումների նոր փաթեթը ներառում է նաև վագոն-տնակների վրա սահմանափակումներ՝ կասեցնելու ռուսական բեռնատարները, որոնք իբր իրենց բեռները կցում են ԵՄ բեռնատարներին, երբ նրանք հասնում են համայնքի սահմաններին: 

608