Չեմպիոնների լիգայի «Ինտեր» - «Միլան» խաղը գովազդում է Հենրիխ Մխիթարյանը
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակացությամբ հատուկ գովազդ է պատրաստել՝ կապված այսօր չեմպիոնների լիգայում կայանալիք «Ինտեր» - «Միլան» կիսաեզրափակիչ պատասխան խաղի հետ:
Ըստ հեղինակների, հայ ֆուտբոլիստն իր ձեռքերով բռնել է դարպասի ցանցը, ինչպես դա անում են ձկնորսները ձուկ որսալիս:
Նշենք, որ «Ինտեր» - «Միլան» պատասխան հանդիպումը կկայանա ժամը 23:00-ին: Թիմերի առաջին խաղն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 2:0:
16 Մայիս, 2023 20:37
1608