Ես անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի, սա միայն ՀՀ-ին չի վերաբերում, ես կարող եմ ապացուցել, երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ ես երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան կարող եմ անել: Այս մասին Ազգային ժողովոմ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիաների առանձին օրակարգ պարզապես չունի:  «Կա նոր ենթակառուցվածքների կառուցման գաղափար, Հայաստանը նման ենթկառուցվածքներ կառուցելու նման պարտավորություն չունի, Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ տարբերակը ևս, իսկ կհամաձայնվի, երբ տեսնի՝ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության, փոխշահավետության ֆոն է ստեղծում, և Հայաստանը դրանով հաղթահարում է շրջափակումը»,- ասաց նա:

1780