Մայիսի 30-ին, ժամը 02։49-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։17-ին, մարվել՝ 03։46-ին: Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 20 քմ) և գույքը։ 

366