Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 5 հասցեում տեղակայված և օտարման գործընթացում գտնվող մարզահամալիրը նախատեսվում է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:

Նախագիծը ներկայացրեց Կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նշեց, որ մարզահամալիրը մեծ հնարավորություններ է ընձեռում, և սպորտում արձանագրված զարգացման տեմպը նոր ենթակառուցվածքներ է պահանջում։

«Մենք պատրաստվում ենք դիմել մի քանի խոշոր մրցաշարեր անցկացնելու Հայաստանում, ինչպես օրինակ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ցանկալի կլիներ, որ այդ ենթակառուցվածքը պատրաստ լիներ մինչև դա, այսինքն՝ մեկ-երկու տարվա մեջ բերեինք այդ տեսքին»,– ասաց նախարարը և նշեց, որ այն կարող  է որոշակի եկամուտ բերել։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կարծում է, թե ժամանակը բերելու է նրան, որ  «ջիմ» կոչվածների մշակույթը տարածվի։ «Ես կարծում եմ, որ ենթակառուցվածքները, որոնք պրոֆիլային են սպորտի տեսանկյունից, ինչ–որ պահի պետք է նաև պրոֆիլային և մատչելի լինեն քաղաքացիների համար, որպեսզի իրենք կարողանան սիրողական սպորտով զբաղվել»,– ասաց նա։

502