Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի (ԵՄ) նախագահ Շառլ Միշելի հետ։

Նախագահի հաղորդակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը զանգահարել է նախագահ Էրդողանին և շնորհավորել նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Եվրոպայի համար մեծ ռազմավարական նշանակություն ունեցող՝ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցը դիտարկելու համար անհրաժեշտ է զարգացնել շփումները բոլոր մակարդակներում՝ կոնկրետ և դրական օրակարգով։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Մաքսային միության թարմացման, վիզային ռեժիմի ազատականացման, ներգաղթի կառավարման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության կարևորությունը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նկատմամբ լիարժեք անդամակցության և արդար վերաբերմունքի հեռանկարին աջակցելը հարաբերություններում նոր հորիզոններ կբացի։

395