Հունիսի 20-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացան ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: 

Ինչպես տեղեկացնում են  ՀՖՖ-ից՝ Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի» թիմի հետ։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին կամ 12-ին Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի էստոնական «Նարվան», «Արարատ-Արմենիան» կխաղա ալբանական «Էգնատիայի դեմ», իսկ «Ալաշկերտը» կփորձի հաղթահարել  չեռնոգորական «Արսենալ Տիվատի» արգելքը:

Թիմերի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին Երևանում, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:

Հաշվի առնելով, որ մեր 3 ակումբներն էլ ներկայացնում են Երևանը, հնարավոր է հանդիպման անցկացման օրվա կամ վայրի փոփոխություն ՈՒԵՖԱ-ի կողմից:

1376