Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկված է Ա Սերիայի երկու ակումբների՝ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։
Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում կատարեց, իսկ լատվիացիների հետ խաղում դարձավ գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
29 Հունիս, 2023 18:57
1709
Նաիրա Զոհրաբյանն ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյանը՝ ընդդիմությանը
21 Ապրիլ, 2025 22:24
Նողկալի է, որ նախկին կին պատգամավորը թիրախավորում է մեկ այլ կնոջ. Ազարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
24 Մարտ, 2025 11:26
ԱԺ հանձնաժողովները արտագնա նիստ են արել. քննարկվել է Նաիրիի համայնքապետարանի գործունեության մասով Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը
26 Փետրվար, 2025 16:09
Տիկնիզյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում, հիմա լավ տարիք է՝ քայլ առաջ անելու համար. Յուրա Մովսիսյան
05 Սեպտեմբեր, 2024 22:44
Տիկնիզյանը մեկնաբանել է «Լոկոմոտիվ»-ից հեռանալու մասին լուրերը
19 Օգոստոս, 2024 18:31
Մենք իդեալական չենք․ Տիկնիզյանը՝ կնոջ հետ հարաբերությունների մասին
22 Դեկտեմբեր, 2023 15:12