«Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն. ներկա է եղել ԵԿՄ նախագահը

Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ քարտուղար Արամ Թորոսյանի Ֆեյսբուքի էջից:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։ Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր՝ ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
29 Հունիս, 2023 21:28
961
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
03 Մայիս, 2025 16:23
Հանգիստ թողեք Եռաբլուրը. երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Անդրանիկ Քոչարյան
27 Փետրվար, 2025 14:46
Հայոց բանակի 33-րդ տարեդարձը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․ լուսանկարներ
28 Հունվար, 2025 14:12