
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ թողնել Եռաբլուրը։
«Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման չէ, երբ շատերը գնում են Եռաբլուր իրենց երեխաների, իրենց հարազատների մոտ նստելու, այնտեղ իրենք հոգևոր հանգստություն են ստանում։ Մեր երկրի դարպասն այդպես է՝ 30 տարի պատերազմ, բա եթե մենք Եռաբլուրը չհարգենք ու չհասկանանք... այնտեղ պահապան հրեշտակներ են՝ իրենց Սպարապետի հետ։ Հանգիստ թողեք Եռաբլուրը, երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է հերոսությունների տեսանկյունից, այնտեղ այն մարդիկ են, որոնք իրենց կյանքը տվել են, որ մենք շփվենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Երբ լրագրողները հիշեցրեցին, որ նույն հերոսների մայրերին ոստիկանները քաշքշում էին Եռաբլուրում՝ ՔՊ-ականն ասաց, թե չի կարող այդպիսի բան լինել։
«Խնդրում եմ հանգիստ թողնել հերոսների ընտանիքներին ու չքաղաքականացնել, թողեք ամեն մեկն իր հերոսին ընկալի այնպիսին, ինչպիսին կա»,- հավելեց Քոչարյանը։