Գրեթե 250 իրավապահ վիրավորվել է Ֆրանսիայում գիշերային ջարդերի ժամանակ, որոնք սկսվել էին Նանտեր քաղաքում ոստիկանների ձեռքով դեռահասի սպանության հետևանքով, հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալները։

«ՆԳՆ-ն հայտնում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը վիրավորված 249 ոստիկանների և ժանդարմների մասին»,- նշում է ռադիոկայանը։

Իր հերթին, ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը։

Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, որը, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրա հետևանքով Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, ոստիկանության և իշխանությունների շենքերը։

823