
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.
Մեղրին Ադրբեջանին տալու առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն» և «լուրջ քննարկման» դնելու մտքի հեղինակ Վարդան Օսկանյանն այսօր նոր տրամաբանական առաջարկներ է հեղինակել, որոնք իրենց անտրամաբանականությամբ գերազանցել են նախորդ բոլորը։
Բանակցային գործընթացի մագիստրոս Օսկանյանն առաջարկել է իրեն 2֊3 ամսով ընդունել աշխատանքի, որպես գլխավոր բանակցող հետևյալ առաքելությամբ` կտրուկ փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը և ընդլայնել խաղաղության օրակարգը։
Այստեղ հարց է առաջանում` այդ նույնն ընդդիմությունը, որն ամեն գնով տորպեդահարում է խաղաղության օրակարգը, ինչպես է իրեն նման շռայլություն թույլ տալիս և Օսկանյանին ուղարկում այն ընդլայնելու սուրբ առաքելությամբ։
Եվ ցավն այն է, որ նախկին ԱԳ նախարար Օսկանյանը նման անլուրջ և, մեղմ ասած զավեշտալի, առաջարկով հանդես գալով էլ ավելի է անլրջացնում այն ամենը, ինչ տեղի է ունեցել փակ դռների հետևում տարիների շարունակ։