Պատերազմի դաշտից իրական տեղեկություններ տրամադրող մեդիայի անվան տակ հատկապես վերջին օրերին ակտիվացել են թշնամու հովանավորությունը վայելող Telegram որոշ ալիքներ.այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքագետ, հեռւոտսամեկնաբան Նաիրի Հոխիկյանը:

« Նախ՝ այդ ալիքները օրեր շարունակ մատուցում էին բացառապես օբյեկտիվ և հավասարակշռված տեղեկություններ՝ այդկերպ գրավելով մեծ թվով լսարան, ապա սկսվեց ադրբեջանական շահերից բխող տեղեկության տեսակարար կշռի ավելացում: Դա ստեղծում է օբյեկտիվության պատրանք, բայց իրականում նպատակ ունի կոտրել հայկական կողմի թիկունքի հաստատակամությունը:

Եթե բաժանորդագրվել եք Telegram-ի որևէ ալիքի, և այնտեղ նկատում եք ավելի շատ ադրբեջանական կողմի տեղեկատվություն, ապա վստահ եղեք, որ ձեզ աստիճանաբար ներքաշում են տեղեկատվական-հոգեբանական ծուղակի մեջ: Ձեր փոխարեն ես անմիջապես դուրս կգայի այդ հարթակից:

Թշնամին այժմ մեծ ջանքեր է գործադրում Telegram հարթակում իր ձեռքը վերցնելու տեղեկատվական գերակշռությունը և այդկերպ ազդելու հայկական և միջազգային լսարանի վրա: Եթե կասկածներ ունեք այս կամ այն ալիքի առումով, գրեք անձնական նամակով, փորձենք հասկանալ:

Զգոն լինենք»:

 

Telegram մուտք գործած թշնամական ալիքների մասին. Պատերազմի դաշտից իրական տեղեկություններ տրամադրող մեդիայի անվան տակ...

Опубликовано Nairi Hokhikyan Среда, 21 октября 2020 г.
1217