
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ F-16 կործանիչների փոխանցումը Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք։
«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա արբանյակները ստեղծում են Ռուսաստանի հետ անմիջական զինված բախման վտանգ, և դա հղի է աղետալի հետևանքներով»,- ասել է Լավրովը:
«Չափազանց վտանգավոր զարգացման ընդամենը մեկ օրինակ՝ ԱՄՆ-ի պլանները՝ F-16 կործանիչներ փոխանցել Կիևի ռեժիմին: Մենք տեղեկացրել ենք ԱՄՆ միջուկային ուժերին, Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Այստեղ որևէ հավաստիացում չի օգնի»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ «ռազմական գործողությունների ընթացքում զինվորականները չեն հասկանա՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ համալրվա՞ծ է միջուկային զենք մատակարարելու համար, թե՞՝ ոչ»։
«Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք»,- ընդգծել է Լավրովը։