Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

 

 

 

«Օգոստոսի 2-ին NordStar ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Մոսկվա չվերթը, որի շնորհիվ հայրենիք են վերադարձել 158 ռուսաստանցի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ չվերթն իրականացվել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում՝ ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների համագործակցությամբ և ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

 

Դեսպանատան տվյալներով` ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3554 քաղաքացի։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները շարունակվում են։


 

809