Հացահատիկի գործարքի ժամկետի ավարտի ֆոնին Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների սահմանափակմամբ աշխարհում պարենային ապրանքների գները կարող են աճել, գրում է South China Morning Post-ը։ Ռուսաստանի հետ սևծովյան համաձայնագրի ավարտից առաջ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների կասեցումը կասկածի տակ է դնում աշխարհի ամենաարդյունավետ շրջաններից մեկից Ասիա պարենային մատակարարումները և սպառնում է կրկին թանկացնել գները։

Միևնույն ժամանակ, գործարքի երկարաձգման որոշումը կախված կլինի արևմտյան երկրների համաձայնությունից՝ Ռուսաստանի պետական ​​գյուղատնտեսական բանկը SWIFT դրամական փոխանցումների համաշխարհային համակարգին միացնելու պահանջով։

Շուկայի փորձագետները համաձայնել են, որ Ռուսաստանը չի երկարաձգի գործարքը։ Բացի այդ, դրա երկարաձգման հավանականությունը նվազագույնի հասավ Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի պայթյունից հետո։ Ուստի, եթե Ուկրաինայից հացահատիկի մատակարարում չլինի, Ասիան կարող է լրջորեն տուժել։

Հոդվածի հեղինակները հավելում են, որ Ռուսաստանը, որը ցորենի հսկայական բերք է հավաքել, կարող է միջամտել և ընտրովի առաքումներ կատարել աֆրիկյան որոշ երկրներ՝ հանուն դիվանագիտական ​​աջակցության։

Մինչդեռ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զեքի Աքթուրքը հայտնել է, որ նախարարությունը շարունակում է շփումները Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի և Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցով։

695