Ստամբուլի քաղաքապետին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում

Ստամբուլի քաղաքապետ, թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել, գրում է ermenihaber.am-ը:
Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըյին վիրավորանք հասցնելու մեջ:
ԺՀԿ-ական քաղաքական գործչի դեմ ներկայացված դատական հայցը կազմվել է հանրային պաշտոնյային հարապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանքի հիմունքներով:
Մեղավոր ճանաչվելու պարագայում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Իմամօղլուն մեղադրյալ է համարվում ևս մի քանի դատական գործով։
15 Հուլիս, 2023 01:43
928
Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակում չի եղել
24 Հունվար, 2025 16:23
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետն այցելել է երկրաշարժից տուժած հայկական գյուղ
28 Հունիս, 2023 14:51
Պոլսահայ համայնքի ցանկությունն է, որ Հայաստանն ու Թուրքիան իրար հետ հաշտ լինեն. Ստամբուլի «Մարմարա» թերթի տնօրեն
18 Մայիս, 2023 14:43