Քանի դեռ մենք չենք կարողացել ապահովել ԼՂ նկատմամբ իրագործվող բլոկադայի վերացումը, քանի մենք դրան չենք հասել, չենք կարող որևէ բան բավարար համարել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքին:

«Կարծում եմ, որ ամեն հայ, որը սրտացավ է որևէ այլ հայի համար, դեր ունի խաղալու, այսինքն՝ ամեն մեկն  իր հնարավորությունների սահմանում պետք է անի ամեն ինչ»,- ասաց նա և նշեց, որ աշխատում են  գործընկերների  հետ, որպեսզի կարողանան ճնշում բանեցնել միջազգային կառույցների վրա՝ խնդրին ուշադրություն դարձնելու համար:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Սփյուռքում իր այցերը լավ չեն ընդունվում, Զարեհ Սինանյանն ասաց, որ անցած տարի ունեցել է, 50-60 հանրային հանդիպում:

«Դրանցից մեկի ընթացքում ԱՄՆ-ում ձեզ հայտնի շրջանակները կազմակերպել են խուլիգանական ակցիա, եթե դուք այդ մի հանդիպման հիմքի վրա պնդում եք, որ մեր այցելությունները գնալով ավելի վատ են, և ներկայացնում եք որպես իրականություն, ուրեմն կտրված եք իրականությունից»,- ասաց նա:

356