![](https://araratnews.am/admin/images/1691740070.jpg)
Կառավարությունն Առողջապահության նախարարությանը կհատկացնի լրացուցիչ 500 մլն դրամ անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար։ Այս մասին նշված է այսօրվա՝ օգոստոսի 11-ի Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթից։
Նախագծով նախատեսվում է ՀՀ 2023թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «1200. «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագրի 11006. «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 2.6 մլրդ դրամի չափով՝ մինչեւ 2023 թվականի ավարտը 750 շահառուների արտամարմնային բեղմնավորման, 370 շահառուների սերմնավորման եւ 1300 շահառուների պատճառագիտական ծառայություններ տրամադրելու համար