«Բնության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում եվ կարևոր էկոհամակարգերում ամենակարեւոր աշխատանքը հենց ռենջերների աշխատանքն է,- «Ռենջեր 2023» մրցանակաբաշխությանը իր բացման խոսքում ասաց ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը` նշելով, որ միջոցառման գլխավոր նպատակը այդ աշխատանքը արժեւորելն է, որ ամենակարևոր աշխատանքը, որը իրականացվում է տարածքներում, բնության մեջ պահպանելով կենսաբազմազանությունը, պահպանելով բնապահպանական նորմերը կատարվում է հանուն այդ տարածքների բազմազանության եւ հանուն պետության համար կարևորագույն տարածքների պահպանության։
Երեկ օգոստոսի 22-ին, Վեդիում` Խոսրովի անտառ պետական արգելոցում կայացած «Ռենջեր 2023» մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համատեղ համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության Արման Վերմիշյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Քաթրին Բուդեր-Փելցը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ եւ հյուրեր։
Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդին բացման խոսքում գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում գնահատվում է ռենջերի աշխատանքը։
«Հայսատանը ունի բավականին լավ կենսաբազմազանություն եվ դուք դրա թիրախում եք։ Կովկասի բնության հիմնադրամը ստեղծվելիս Գերմանիայի կառավարությունը 2008 թվականից սկսած 95 միլիոն եվրո է տրամադրել նրանց, ինչը ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում այս աշխատանքը»,- նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության եւ զարգացման բաժնի ղեկավար Քաթրին բուդեր-Փելցը` ընդգծելով, որ այսօրվա ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների դեմ կոռուպցիայի պայքարում լավ է աշխատում, այդ իսկ պատճառով իրենց համագործակցում են կառավարության հետ 3-4 տարբեր շրջանակներում` Էներգիայի արդյունավետության ոլորտում, կլիմայի փոփոխության, արևային էներգետիկայի ու կենսաբազմազանության ոլորտներում։
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանում աշխատում է 2010 թվականից եւ աշխատանքները սկսել են խոսրովի արգելանոցից։ Նրանց հիմնական գործառույթը Հյաաստանի պահպանվող տարածքներին ֆինանսավորելն է։ Արդեն 13 տարի է ֆինանսավորում են։ Ունեն նաև այլ ծրագրեր՝ զարգացման, մոնիթորինգի, այս տարի էլ սկսեցին կենսաբազմազանության ծրագիրը։ Ընթացիկ ծախսերի մեջ ներառվում են աշխատավարձների հավելավճարները, վառելիքի տրամադրումը, մեքենաների, տեխնիկայի հատկացումը, այն ամենը ինչի կարիքը զգացվում է պահպանվող տարածքներում, ծախսերը լրացնում են շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։
Ոսկեհատ Գրիգորյանը իր խոսքում անդրադարձավ պահպանվող տարածքների իրավախախտումներին. «Օրինակ` «Դիլիջան» ազգային պարկում ավելի շատ են անտառհատումները, «Սևան» ազգային պարկում ավելի շատ են ապօրինի ձկնորսության դեպքերը»,- ասաց նա, նկատելով, որ իրավախախտումների դեպքերի քանակի ավելացումը կարող է կապված լինել նաև այն հանգմանքով, որ հնարավոր է ինչ-ինչ պատճառներով դրանք չարձանագրվեն։ Նա հավաստիացրեց, որ ներկա փուլում բոլոր իրավախախտումները հնարավորինս արձանագրվում են, ուղարկվում ըստ ընթացակարգի բնապահպանության եվ ընդերքի տեսչական մարմին։ Նախարարությունը արդեն իսկ նախաձեռնել է եվ շրջնառության մեջ է դրել շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքը։ «Սա մի օրենքի նախագիծ է, որը միտված է հատուկ պահպանվող տարածքներում եւ անտառներում պահպանության իրականացմանը։ Ծառայությունը լինելու է խիստ մասնագիտացված, ամենաբարձր որակներով վերազինված եվ շուրջօրյա հերթապահությամբ, ինչը այս պահին խնդիր է։ Այդ օրենքի նախագծով սահմանվել են հստակ ընթացակարգեր եւ գործառույթներ որով պահպնությունը իրականացնող տեսուչին վերապահվելու է լիազորություններ արձանագրություն կազմելու, զենք կրելու, իրավախախտման գործիքները արտգրավելու, ոստիկանական տեսչական մարմինների հետ անմիջական կապի մեջ գտնվելու եվ իրավախախտում իրականացնող անձին տեղափոխելու համապատասխան իրավապահ մարմինների մոտ։ Վերազինված են լինելու տեսախցիկներով եւ տեխնիկաներով, որոնք արհրաժեշտ են տեսուչին, որ ապահովեն շուրջօրյա պահպանություն։ Յուրաքանչյուր մարզում լինելու են մարզային օպերատիվ կենտրոններ, որտեղից կապը հաստատելու են հերթապահություն իրկանցնող տեսուչի հետ, այնուհետև տվյալները օպերատիվ փոխանցվելու է գլխավոր կենտրոնին, մեքենաները լինեու են ջիփիէս-ով։ Այս պահին օրենքի նախագիծը ներկյացվել է կառավարության քննարկմանը, ակնկալում ենք, որ մինչև տրեվերջ օրենքը կունենանք հաստատված տեսքով»,- եզրափակեց Ոսկեհատ Գրիգորյանը։
Հայտարարված «Ռեյնջեր 2023» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունն համակարգող ՊՈԱԿ-ների 49 աշխատակից՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից:
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ֆիզիկական պատրաստավածության, տեղանքում կողմնորոշվելու և ժամանակակից տեխնիկական սարքերից օգտվելու հմտության, առաջին բուժօգնության, յուրաքանչյուրն իր ներկայացրած տարածքի բնապահպանական նշանակության և տարածքի իմացության իրենց կարողություններն են ցուցադրել։
Ռենջեր 2023 մրցույթում «Լավագույն կին աշխատակից» մրցանակին արժանացավ Անի Սաֆարյանը («Դիլիջան» ազգային պարկ), ով միակ կին ռենջերն էր։ Մրցանակն էր 500 եվրո։
Մասնակիցներից 2-ը ստացան 3-րդ տեղի մրցանակ՝ Արմեն Աբելյնը («Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ) եվ Արթուր Պետրոսյանը («Խոսրովի անտառ» պետական արգելոց), նրցանակը կազմում էր 300 եվրո յուրաքանչյուրին։
2-րդ տեղին արժանացան 3 մասնակիցներ՝ Նարեկ Հովհաննիսյանը («Դիլիջան» ազգային պարկ), Հարութ Աղաթելյանը («Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ) եվ Արթուր Քոչարյանը (Քոչարյան «Խոսրովի անտառ» պետական արգելոց), որոնցից յուրաքանչյուրին տրվեց 500 եվրո։
1-ին տեղը զբաղեցրեց Ռուբեն Բադալյանը («Խոսրովի անտառ» պետական արգելոց), մրցանակը 1000 եվրո։
Ցուցաբերած արդյունքներով հաջորդ հինգ մասնակիցներին որպես մրցանակ տրվեցին բջջային հեռախոսներ։
Մրցանակներն ու պատվոգրերը հանձնեցին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եւ Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը։
«Միտքը առաջացավ մեր գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի կողմից, որ հուլիսի 31-ը՝ միջազգային ռենջերների օրը Հայաստասնում էլ նշվի եվ նշվի մրցույթով,- իր խոսքում նշեց նախարարի տեղակալը` կարևորելով հաղթողներին որոշելու քննարկումների ընթացքում ստացած ինֆորմացիան, թե ինչ բացեր կան, որտեղ ենք ուժեղ։ Նա ասաց, որ այս օրը ամեն տարի կնշվի աշխարհագրությունն էլ կմեծացվի` այլ կառույցների ռենջերներ ներգրավելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։
Սիլվի Պետրոսյան