Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Մակրոնի՝ Հայաստան այցելելու լուրը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցելելու լուրը։
Ավելի վաղ Alpha News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:
«Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երևանից հետո պետք է այցելի Բաքու»,- գրել էր լրատվամիջոցը։
06 Սեպտեմբեր, 2023 23:49
1128
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիաներ և Պաշտպանական հետազոտությունների քոլեջ
02 Մարտ, 2026 21:05
Խոսքի ազատությունը չի արդարացնում ատելության տարածումը․ Մակրոն
19 Փետրվար, 2026 20:34
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
24 Ապրիլ, 2025 12:30