Ինչպես նախորդ տարի՝ Կառավարությունը այս տարի էլ կտրամադրի բյուջետային երաշխիքներ խաղող մթերող ընկերությունների համար։ Այս մասին Կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Երկրորդը՝ մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար։ Եվ այս տարի առաջին անգամ առաջարկում ենք կիրառել՝ խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը պետք է թույլ տա, որ նախ առաջինը մենք հասկանանք խաղողի արտահանման դժվարությունները ինչպիսին են։ Մյուս կողմից տալ լրացուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որպեսզի իրենք կարողանան խաղողի մթերումը ամբողջ ծավալով իրականացնել», - ասաց նա։
Վարչապետն իր հերթին մանրամասնեց. «Առաջին խումբ՝ 5000 տոննա խաղող մթերողներին ամեն 1000 տոննայի համար տալիս ենք 30 մլն դրամ, իսկ 10000-ից ավել մթերողներին ամեն 5000 տոննայի համար տալիս ենք 250 մլն դրամ»։ Նիկոլ Փաշինյանը հանձարարեց բացառել խաղողի մթերման գործընթացում պետական միջոցների վատնման հնարավորությունը, ինչը եղել է նախկինում. «Մեր խնդիրն է, որ այդ գումարը հասնի գյուղացիներին»։
Մանրամասները՝ տեսանյութում