Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:
07 Սեպտեմբեր, 2023 15:52
377
Հայաստանն ու Բրազիլիան հուշագիր են ստորագրել. կհամագործակցեն սպորտի ոլորտում
09 Հունվար, 2025 12:23
Փոխվարչապետը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը
12 Փետրվար, 2024 18:47
30 տարի առաջ Հայաստանը և Բրազիլիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ
17 Փետրվար, 2022 14:47