Փոխվարչապետը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Այս մասին հայտնում են փախվարչապետի գրասենյակից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցները անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:
12 Փետրվար, 2024 18:47
326
Հայաստանն ու Բրազիլիան հուշագիր են ստորագրել. կհամագործակցեն սպորտի ոլորտում
09 Հունվար, 2025 12:23
Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները. վարչապետ
07 Սեպտեմբեր, 2023 15:52
30 տարի առաջ Հայաստանը և Բրազիլիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ
17 Փետրվար, 2022 14:47