Եկեք մտածենք, որ օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ, որովհետեւ այսօր էլ ունենք ֆուտբոլ: Այս մասին այսօր ազգային ժողովում դիմելով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

 

Կարեն Գիլոյանը համաձայնեց, որ դա հանապազօրյա խնդիր է։ «Հայաստանի հավաքականի հպարտություն ներշնչող խաղի ֆոնին, այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ես ձեզ վստահեցնում եմ, որ հանրապետության կեսը ինձանից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ, բայց ստադիոնի չափն է այդքան… խնդրեմ, պատգամավորներից մեկը՝ նույնպես։ Բայց այնտեղ չի լինում ավելին տեղավորել։ Հուսամ, որ, այո, այդպիսի ստադիոններ մենք կունենանք, և այդ ստադիոնում կարձանագրվեն հայկական ֆուտբոլի նոր փառահեղ հաղթանակները»։

  

1099