
Ռուբեն Վարդանյանը Ֆակտոր ՏՎ-ի եթերում նշել է, թե Թաթարստանի կարգավիճակով Ռուսաստանի կազմ մտնելու մասին իր միտքը կոնտեքստից կտրված է օգտագործվում, դա եղել է քաղաքագիտական վերլուծության, ոչ թե քաղաքական ելույթի մաս, որտեղ իբրև թե ինքը որպես հնարավոր երեք սցենարներից մեկը թվարկել է դա այն համատեքստում, որ նման հնարավոր ելքի կբերի իշխանության անգործությունը....
Մինչդեռ, ինքը կրկնել է, թե Հայաստանի համար իր համար նախընտրելի սցենարը Ֆինլանդիայի օրինակն է, երբ Հայաստանը կապող օղակի դեր կխաղա Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի համար...
Ասել է թե՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է, որ ինքը դա ասել է որպես նախըտրելի սցենար, ու մեղքը բարդել է Հայաստանի իշխանությունների վրա, որոնց քայլերն են իբրև տանում Հայաստանի թաթարստանացման...
Սուտ... ուղղակի հերթական սուտը:
Ինչում մեղադենք կամ չմեղադրենք այս իշխանություններին, գոնե տեսանելի է երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար կռիվը, եթե այն նույնիսկ համարենք անբավարար և ոչ լիարժեք: Կրկին, Ռուբեն Վարդանյանի խղճի վրա թողնենք այդ քայլերի օբյեկտիվ գնահատումը՝ դրանք անգործություն են, թե կիսատ պռատ կամ կիսաքայլեր...
Այս ամենին չէի անդրադառնա, եթե չհիշեի, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը ձևակերպել իր հայտնի միտքը.... Իսկ այն, եթե անգամ եղել է քաղաքագիտական վերլուծություն, ոչ թե քաղաքական ելույթի շրջանակում, ամենևին չի եղել նրա մասին, որ Հայաստանի թաթարստանացման տանում են իշխանության քայլերը կամ Հայաստանի համար լավագույն մոդելը ֆինլանդականացումն է...
Եվ որպեսզի ավելորդ մեկնաբանություններ չտամ, ուղղակի կմեջբերեմ ոչ իշխանամետ մամուլում նրա հայտնի ելույթի միարժեք ձևակերպումը....
Թող ընթերցողն ասի՝ այդտեղ տեսնո՞ւմ է այն կամ այն փաստարիները, ինչպես որ այսօր Ռուբեն Վարդանյանն է հերքում իր նախկինում արված հայտարարությունը:
Եվ այսպես, "168 ժամ", 15 մարտի, 2022թ.
"Եթե միութենական պետության ստեղծումն անխուսափելի դառնա, ի՞նչ պետք է անենք, որ Թաթարստանի պես հաջողված ռեգիոն լինենք, ոչ թե ՌԴ կազմի այլ, աղքատ ռեգիոնների պես․ Ռուբեն Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է միութենական պետության ստեղծումը և Հայաստանի անդամակցումը այդ միությանը։
«Արդեն 20 տարի է՝ փորձում ենք տեսնել ինչ ճանապարհներ կան։ Այնպես չէ, որ ամեն ինչ քո կամքով է որոշվում , որովհետև այդ որոշման վրա շատ իրադարձություններ են ազդում։ Այս հարցը պետք է այսպես դնենք․ եթե միութենական պետության ստեղծումը անխուսափելի է, ինչպես անենք, որ դառնանք Թաթարստանի պես ամենահաջողված ռեգիոնը, ոչ թե դառնանք Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող այլ, ավելի աղքատ ռեգիոնների նման»,– ասաց Վարդանյանը։
Վերջինս նշեց, որ ելքեր պետք է փնտրել այնպես, որ Հայաստանը նվազագույն կորուստներ կրի․ «Եթե իրադարձությունների ընթացքը այնպես զարգանա, որ միութենական պետության մաս կազմելը լինի անխուսափելի, պետք է մտածել՝ ինչ անել, որ Հայաստանը դառնա ամենալավը և ունենա նվազագույն կորուստներ այդ ամենից։ Եթե հնարավորություն կա դա չանելու, ուրեմն պետք է մտածել՝ դրա համար ինչ է պետք անել, ոչ թե միայն գոռանք, որ մենք ատում ենք և այլն։ Իրավիճակը այսօր շատ է սրվել, մենք ունենք աշխարհ, որը բաժանված է երկու մասի։ Կամ դու այս կողմում ես, կամ այն, մեջտեղում մնալը շատ դժվար է լինելու։ Երկրների վրա մեծ ճնշում կա և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ–ի կողմից, բոլորը ճնշում են, ասում են՝ պետք է կողմնորոշվես»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից բացի այս պահին այլ դաշնակից չունենք և այլընտրանքային ռազմական դաշինք, ներկա պահին, չենք կարող ստեղծել։"
Ինչպես նկատում եք՝ այն ժամանակ Ռուբեն Վարդանյանը տող կամ բառ անգամ չի ասել, թե Հայաստանի իշխանության քայլերն են տանում դեպի Հայաստանի թաթարստանացում.... Ի վերջո, ինչպես է հնարավոր լինել երկու մասի բաժանված աշխարհի մեջտեղում, երբ պետք է կողմնորոշվես թե որ կողմում ես, Հետևաբար, 2022թ. մարտին Ռուբեն Վարդանյանը բառ անգամ չի ասել, որ պետք է Ֆինլանդիա դառնալ, քանի որ դա իր քաղաքագիտական ելույթի համատեքստում հնարավոր չէր, ըստ այդմ՝ Հայաստանի կյանքում չէին կարող լինեն Հնդկաստանը, Իրանը, Եվրոպան.... ու բնակարանաբր պետք է հայտարարեր, որ կա մեկ դաշնակից՝ Ռուսաստան, և ուրիշ ոչինչ, հայտարարել է Վարդանյանը.....
Ահա այսպիսի կռուտիտներ...