Araratnews.am-ը նախորդ տարի անդրադարձել էր Լիլիթ Հարությունյանի որդու առողջական վիճակին: Լիլիթ Հարությունյանը միայնակ մայր է, ամուսինը մահացել է, երբ որդին՝ 17-ամյա Արտակ Հարությունյանը, 3 ամսական է եղել: Երեխան առողջական լուրջ խնդիր ունի՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին:

Մեր  հրապարակումները Արտակի առողջական խնդրի մասին արդյունք տվեցին:

Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ արտերկրում կան բժիշկներ, որոնք կարող են Արտակին օգնել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա հետազոտվի, ապա վիրահատվի: Դա անելու համար պետք է բոլորիս աջակցությունը, քանի որ Հայաստանում այսպիսի վիրահատություն չեն անում: Հետազոտության համար որոշակի դրամական աջակցություն է պետք: Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանի հեռախոսահամարին՝ +374 77 28 07 89,  եւ հաշվեհամարին դրամական փոխանցում անել: Հաշվեհամարները՝ ստորեւ:

Արդշինբանկ
USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610

Ստացող՝ Լիլիթ Հարությունյան

Կազմակերպվել է նաև դրամահավաք հանուն Արտակի: 

5032