Սեպտեմբերի 18-21-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով  արտաքին գնահատում է իրականացնում Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջում: Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնի ղեկավար Լիլիթ Աբելյանը, «Սանարե-ֆարմ» ՍՊԸ հաշվապահ Մարինե Գալուբյանը,  Հայաստանում ֆրանսիական քոլեջի  «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի  4-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Գրիգորյանը: 

Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը: Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել: Այցի առաջին օրը փորձագետներն հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:  

Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների  ներկայացուցիչների   և ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Բանկային գործ», «Դիզայն», «Գործավարություն օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը:  Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:

Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը,  ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ,  որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին  հավատարմագրում շնորհելու (2, 4  կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: 

427