Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև, հաղորդում է պաշտոնական Բաքուն։

«Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին տեղեկացրել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղական հակաահաբեկչական միջոցառումների մասին»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, հավելելով՝ զրույցի ընթացքում Գյուլերն ասել է՝ «Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ աջակցում է Ադրբեջանին»։

467