Աշխարհի ամենահարուստ երկրներն ավելի քան 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութի ձեռք բերման պայմանագրեր են կնքել տարբեր ընկերությունների հետ, չնայած որ, դեռևս ոչ մի պատվաստանյութ շուկա չի մտել, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերությանը:

Ինչպես աղբյուրի տեղեկությունը փոխանցում է Auroranews.am-ը,  Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Եվրոմիությունը և Ճապոնիան արդեն ապահովել են մոտ 1,3 միլիարդ չափաբաժին։ Եթե հաշվի առնենք դեռ սպասվող գործարքները և լրացուցիչ մատակարարումներ ձեռք բերելու հնարավորությունը, ապա այդ թիվը կարող է փոփոխվել՝ դառնալով ավելի քան 1,5 միլիարդ, գրում է գործակալությունը:

Մասնագետները մտավախություն ունեն, որ նման «ագրեսիվ գնումները» կարող են այլ երկրների համար վտանգ ներկայացնել, քանի որ վերջինները պատվաստանյութի ձեռքբերման հերթում վերջին տեղերում կհայտնվեն։

777