ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր՝ ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով:

819