ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին՝ երեկվանից տարածվող լուրերը:
«Ուզում եմ սրիկայության չափը հասկանամ, երբ ասում են, որ Տաթև-Աղբանի ճանապարհը փլուզվել է, երկրի բնակչության կեսը սկսում է անհանգստանալ, որ Սյունիքի բնակչությունը մնացել է առանց ճանապարհ, վերջում պարզվում է՝ դաշտի մեջ մի տեղ գործ են արել, փլվել է: Սա լրատվության ի՞նչ մակարդակ է, չեմ հասկանում»,-լրագրողների հետ զրույցում զարմանք հայտնեց նախարարը:
Նա հավելեց, որ այդ ճանապարհահատվածում պետք է եռաշերտ ասֆալտ լինի, սակայն առայժմ տեղադրվել է երկու շերտ, քանի որ այդ ճանապարհով անցուդարձ ապահովելու խնդիր է եղել, բայց բոլոր հարցերը լուծում կստանան, հիշյալ ճանապարհահատվածում էլ աշխատանքները ակտիվ փուլում են:
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ բավականին լավ տեսքի է բերվել նաև Կապան-Ճակատեն հատվածը, որը լինելու է առաջնահերթ ասֆալտապատման ենթակա ճանապարհներից մեկը: