
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժամանակին Լեռնային Ղարաբաղից որոշ ռազմահայրենասեր «ազգափրկիչներ» հոխորտում էին, թե Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն որոշելու ԼՂ հայերի ճակատագիրը, և միայն իրենք կարող են որոշել։
Որոշեցին, տեսանք ․․․
Հիմա նույն «ազգափրկիչները» Հայաստանում հայտնվելուց հետո հոխորտում են, թե ՀՀ իշխանությունների պարտականությունն է ԼՂ պետական աշխատողների աշխատավարձերի փոխանցումը։
Հարցը դա չէ, ՀՀ իշխանությունները ուժերի ներածին չափով զբաղվում ու լուծում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության, բուժօգնության, ուսման, աշխատանքի և մնացյալ խնդիրները։
Հայաստանի իշխանություններն ամեն հարցում սատար են կանգնելու ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին, այլ հարց է, թե հոխորտացող «ազգափրկիչներն» ինչ են պարտավոր ․․․»։